ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԳԻՆԻՆԵՐ` ՎԵՐԱԾՆԵԼՈՎ ԿՈՐՍՎԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈւՆԸ

Աշխարհի ամենահին գինեգործական համալիրից ոչ հեռու և Արարատ լեռան ստվերում, ուր, ըստ ավանդության, Նոյը պատրաստել է առաջին գինին, մենք նվիրված ենք ստեղծելու բացառիկ գինիներ՝ արտացոլելով Հայաստանի, Վայոց Ձորի և մեր խաղողի այգիների յուրահատուկ ու եզակի հողակլիմայական առանձնահատկությունները:

Գնել Թուֆենկյան գինիներ

ՄԵՐ ԳԻՆԻՆԵՐԸ

Պատվում ենք Հայկական Հնագույն Գինեգործության Ավանդույթները

Օրգանական և Բիոդինամիկ

Մեր համապարփակ մոտեցումը՝ ի նպաստ կենսաբազմազանության, բարելավում է հողի և խաղողի որթերի առողջությունը՝ հնարավորություն տալով մեզ ստեղծել բնույթով խորը և բարձր կենսունակությամբ գինիներ։

Հողը և Կլիման Հիմքում

Մենք հարգանքով աշխատում ենք խաղողի բնիկ տեսակների հետ, որոնք հազարամյակների ընթացքում էվոլյուցիայի են ենթարկվել՝ բարգավաճելով Վայոց Ձորի հողակլիմայական պայմաններում, և դրանք խմորում ենք՝ միայն օգտագործելով յուրաքանչյուր այգում խաղողի վրա բնականորեն առկա խմորիչները։

Բարձրադիր Գոտի

Նշանակալի բարձրության (1250-1500մ) վրա գտնվող այգիներից ստացվում է ինտենսիվ բույրերով, վառ թարմությամբ և բացառիկ հավասարակշռությամբ խաղող։

Ցածր Բերքատվության Այգիներ

Մեր սեփական խաղողի այգիները մանրակրկտորեն մշակվում են ցածր բերքատվության համար՝ ապահովելով բացառիկ որակ և խտացված համեր յուրաքանչյուր շշում։

Վիդեոյի հիմն. նկար

ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Մենք հավատարիմ ենք բնական մեթոդներին, նվազագույն միջամտությանը և մեր յուրահատուկ հողակլիմայական առանձնահատկությունների արտահայտմանը։ Միայն այս կերպ կարող ենք ստեղծել ինքնատիպ հայկական գինիներ, որոնք խորապես արմատացած են իրենց հողում և ավանդույթներում։

Մեր մասին